Չինաստանում արդեն iphone 5 են վաճառում

16:58 • 10.08.11

Չինաստանում սկսվել է 5–րդ սերնդի կեղծ iphone-ների վաճառքը, տեղեկացնում է Շանհայական Metro express թերթը։

Այն հնարավոր է գնել ընդամենը 31 դոլարով հայտնի չինական առևտական կայքում՝ Taobao–ում։

Կեղծ iphone-ի դիզայնն ընդօրինակված է ինտերնետում հայտնված իսկական ամերիկյան հեռախոսից, սակայն իսկական հեռախոսից կեղծը տարբերվում է ավելի թեթև քաշով։

Նշենք, որ Արևմուտքը վաղուց է քննադատում Չինաստանի իշխանություններին հեղինակային իրավունքի համատարծ խախտումների համար, սակայն դա էականորեն չի ազդում ստեղծված իրավիճակի վրա։

Չինաստանում արդեն iphone 5 են վաճառում