Մարկո Պոլոն ստել է. նա երբեք չի եղել Հեռավոր Արևելքում

20:45 • 10.08.11

Մարկո Պոլոն, հավանաբար, երբևէ չի եղել Հեռավոր Արևելքում: Նա հավաքել է պարսիկ վաճառականների տրամադրած տեղեկությունները 1271-1291-ին և հրապարակել դրանք: Իսկ ինքն անձամբ Սև ծովից այնկողմ չի ճանապարհորդել: Այդպիսի եզրահանգման են եկել իտալացի գիտնականները, հաղորդում է The Daily Mail-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ Մարկո Պոլոն սխալ է նկարագրել մոնղոլ Խուբիլայ-խանի արշավանքը Ճապոնիա 1274 և 1281-ին: Ի դեպ, չի գտնվել որևէ փաստ, որը կապացուցեր այն, որ իտալացին եղել է Խուբիլայ-խանի արքունիքում:

Իր գրքում Մարկո Պոլոն գրել է խեժի մասին, որով մոնղոլները պատում էին նավերը: Նա այդ խեժն անվանում է «chunam»՝ վստահեցնելով, որ հենց այդպես են մոնղոլներն անվանել այն: Սակայն մասնագետները պարզել են, որ ոչ չինարենում, ոչ էլ՝ մոնղոլների լեզվում նման բառ գոյություն չունի, այնինչ պարսկերենում այն հենց խեժ էլ նշանակում է: Նա նաև գրել է, որ մոնղոլական Խուբիլայ- խանի նավատորմն ուներ 5 կայմ, մինչդեռ պեղումների ժամանակ պարզվել է, որ կայմերի քանակը 3-ն է:

Գիտնականներն առաջին անգամ չէ, որ կասկածամտորեն են վերաբերում Մարկո Պոլոյի գրքին: Այսպես, 1995-ին բրիտանացի գիտնական Ֆրենսիս Վուդը հրատարակել է «Արդյո՞ք Մարկո Պոլոն ուղևորվել է Չինաստան» գիրքը, որում նա ևս կարծիք է հայտնել, որ իտալացի վաճառականն իրականում Սև ծովից բացի այլ վայրերում չի եղել, հաղորդում է NEWSru.com-ը:
 

Մարկո Պոլոն ստել է. նա երբեք չի եղել Հեռավոր Արևելքում