Շաբաթական 50 ժամից ավել աշխատելը կարող է հանգեցնել ալկոհոլային կախվածության

20:47 • 11.08.11

Նորզելանդական Օտագո համալսարանի գիտնականները պարզել են, որ շաբաթական 50 և ավելի ժամ աշխատող մարդիկ ավելի շատ են հակված ալկոհոլային կախվածության մեջ ընկնել, հաղորդում է Корреспондент-ը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ: Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է աշխատանքային շաբաթվա և ալկոհոլի հետ խնդիրների միջև կապը:

Այն մարդիկ, ովքեր շաբաթական առնվազն 50 ժամ են աշխատում, միջինը 3,3 անգամ ավելի հաճախ են խնդիրներ ունենում ալկոհոլի հետ, քան նրանք, ովքեր գործազուրկ են: Իսկ ահա շաբաթական 30-49 ժամ աշխատող մարդկանց մոտ չաշխատողների համեմատ ալկոհոլային կախվածության զարգացման հավանականությունը մեծ է 1,5 անգամով:

Գիտնականները կարծում են, որ աշխատանքը գերկատարող մարդիկ ալկոհոլի միջոցով փորձում են հանգստանալ և թուլացնել աշխատանքային գրաֆիկի լարվածությունը:

 

Շաբաթական 50 ժամից ավել աշխատելը կարող է հանգեցնել ալկոհոլային կախվածության