Ֆեյսբուքում տրոյական վիրուս է հայտնվել

18:02 • 11.08.11

Facebook սոցիալական ցանցում տարածվել է Win32/Delf.QCZ տրոյան վիրուսը։ Այս մասին հայտնում է հակավիրուսային ծրագրեր մշակող ESET ընկերության կայքը։

Ավելի հաճախ վնասակար ծրագիրը բեռնում են ռուս, բելառուս և ուկրաինացի, ինչպես նաև թաիլանդցի օգտատերերը։
Վիրուսը տարածվում է չաթի միջոցով։ Օգտատերը ստանում է հաղորդագրություն, որտեղ պարունակվում է հղում կայքին, որտեղից էլ ներբեռնվում է տրոյանը։

Այս վիրուսը կարող է օգտատիրոջը զրկել սոցիալական կայքին մատչումից՝ առևանգելով ծածկագիրն ու լոգինը, ինչպես նաև ուրիշներին փոխանցել անձնական տվյալները, այդ թվում՝ֆինանսական միջոցներին մատչում ապահովող տվյալները։ Բացի այդ, Win32/Delf.QCZ–ը կարող է արգելափակել հակավիրուսային ապահովման ծրագրի գործողությունը, եթե վերջինը ժամանակին չի թարմացվել։

Ֆեյսբուքում տրոյական վիրուս է հայտնվել