NASA-ն Մարսի նոր լուսանկարներ է հրապարակել
Երեկ NASA-ն տեղեկացրել է, որ Mars Exploration Rover Opportunity սարքը հասել է կարմիր մոլորակի Էնդեվըր խառնարան՝ ուսումնասիրելու մինչ այժմ անհայտ ժայռերը։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, գրեթե 3 տարի տևած ճանապարհորդությունից հետո տիեզերանավը հասել է Spirit Point կոչվող կետին։
Էնդեվըր խառնարանը 25 անգամ ավելի մեծ է, քան Վիկտորիայի խառնարանը։ Այստեղ գիտնականները ակնկալում են տեսնել շատ ավելի հին ժայռեր և տարածքներ, քան հայտնաբերել էին 7 տարի առաջ։










