Ֆիքսվել է Արեգակի վրա խոշորագույն պայթյունը (տեսանյութ)

13:56 • 11.08.11

NASA–ն հրապարակել է արեգակի վրա վերջին 5 տարվա ընթացքում խոշորագույն պայթյունի տեսագրությունը։
Եզակի երևույթը տեղի է ունեցել երեքշաբթի օրը արեգակի արևելյան մասում, հայտնում է neswru.com–ը։ Քանի որ պայթյունն ուղղված չի եղել երկրի կողմը, այն զգալի հետևանքներ չի առաջացրել երկրագնդի վրա՝ չեն արձանագրվել խափանումներ արբանյակների աշխատանքում, ինչպես նաև մագնիսական փոթորիկ չի եղել։ Միայն ասիական տարածաշրջանից եղել են կարճալիք ռադիոկապի խափանման մասին հաղորդագրությունները։

 

 

Ֆիքսվել է Արեգակի վրա խոշորագույն պայթյունը (տեսանյութ)