Toshiba-ն թողարկել է առաջին 3D նոութբուքը
Ճապոնական Toshiba ընկերությունը թողարկել է աշխարհում առաջին նոութբուքները, որոնցով կարելի է դիտել ստերեոսկոպիկ 3D պատկերները առանց հատուկ ակնոցների։ Այս մասին հաղորդվում է ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունում։
Qosmio F755-ն կարող է աշխատել մինչև Intel Core i7 պրոցեսորներով, ապահովված է Nvidia GeForce 540 գրաֆիկական չիպով, մինչև 750գբ հիշողությամբ կոշտ սկավառակով, Blu-ray սկավառակով։ Եռաչափ կոնտենտը հնարավորություն է տալիս նայել ինչպես ամբողջ էկրանի վրա, այնպես էլ փոքր պատուհանով՝ թողնելով աշխատանքային սեղանի մեծ մասը 2D ռեժիմով։ Qosmio F755-ը ԱՄՆ խանութներում վաճառքի կհանվի օգոստոսի կեսից։
Քանի որ ցանկացած եռաչափ պատկեր իր կարող է լրջորեն վնասել մարդու առողջությունը, «առանց ակնոցի» նոթբուքներից կարող են օգտվել սկսած 6 տարեկանից։










