Ինչից է պատրաստ հրաժարվել մարդը հանուն իր սմարթֆոնի

16:54 • 12.08.11

«Մեր կապվածությունը ինտերնետին վերածվել է իսկական կախվածության։ Եվ, մի քանի հարցումների թարմ տվյալներով, այն (կախվածությունը) ուժեղ է»,- գրում է Շան Լին Los Angeles Times-ի բլոգում։

Այսպես, համաձայն վերջերս TeleNav տեխնոլոգիական ընկերության անցկացրած հարցման՝ ամերիկացիների կեսից ավելին պատրաստ է մեկ շաբաթով հրաժարվել շոկոլադից, ալկոհոլից և սուրճից, քան հեռախոսից։

Հարցվածների մեկ երրորդը կհրաժարվեր սեքսից, 22%-ը՝ ատամի խոզանակից, 21%-ը՝ դուրս կգար տնից առանց կոշիկների, քան առանց բջջային հեռախոսի։ Հարցվածների 66%-ը քնում է իրենց սմարթֆոնների հետ։

Ավելի վաղ բրիտանական Intersperience ընկերության անցկացրած մեկ այլ հարցման համաձայն՝ մեր կախվածությունն այնքան ուժեղ է, որ մարդիկ առանց ինտերնետի անցկացրած օրերը համեմատում են ալկոհոլից կամ խմիչքից բաժանվելու հետ։

Իսկ Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման համաձայն՝ինտերնետից և ԶԼՄ-ներից կտրված ուսանողների մոտ անգամ նկատվում են աբստինենտային համախտանիշի նշաններ։
 

Ինչից է պատրաստ հրաժարվել մարդը հանուն իր սմարթֆոնի