Տիեզերքում «բացականչական նշան» է լուսանկարվել
Ամերիկացի գիտնականները, որոնք աշխատում են Hubble և Chandra ուղեծրային հեռադիտակներով, հրապարակել են երկու միաձուլվող գալակտիկաներից ձևավորված տիեզերական «բացականչական նշանի» լուսանկարը, ինչպես նաև մոլորակային միգամածությունների փայլող «վզնոցի» լուսանկարը։ Այս մասին հաղորդում է NASA–ի կայքում։
Այս գալակտիկաներից մեկը, որը հայտնի է որպես Arp 302 և UGC 9618 գտնվում է Երկիր մոլորակից 50 լուսային տարվա հեռավորության վրա և իրականում բաղկացած է երկու գալակտիկաներից, որոնցից մեկը Երկիր մոլորակից դիտելիս կարծես բացականչական նշանի գիծը լինի, իսկ մյուսը՝ կետը։
Մի քանի միլիոն տարի անց այս գալակտիկաները կմիաձուլվեն՝ կազմելով մեկ ամբողջություն, կարծում են գիտնականները։










