ԱրմՌոբոտիքսը կմասնակցի ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին
Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը (ԱրմՌոբոտիքս) հրավեր է ստացել մասնակցելու «ԱՊՀ ավիացիայի և տիեզերագնացության ապագան» (http://www.aviasalon.com) ԱՊՀ երկրների երիտասարդ ավիանախագծողների ցուցահանդեսին, որը տեղի կունենա ՌԴ-ում օգոստոսի 16-21, ՄԱԿՍ-ի (Միջազգային Ավիատիեզերական սալոն) շրջանակում:
Ցուցահանդեսին մասնակցելու նպատակն է ներկայացնել Հայաստանը որպես ինժեներական և տեխնոլոգիական առաջատար երկիր ԱՊՀ տարածքում, ինչպես նաև համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել ինժեներական նախագծմամբ զբաղվող անհատների և երիտասարդական կազմակերպությունների հետ:
2008թ. սկսած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի Ռոբոտների բաց առաջնությունը, որն իր մեջ ներառում է ԱրմՌոբոտիքս մրցույթները, ակումբը և դպրոցական խմբակները










