Այսօր Ձախլիկների միջազգային օրն է
Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է։ Ձախլիկներին նվիրված միջազգային տոնը երկար տարիներ անտեսվում էր նախկին ԽՍՀՄ տարածքում. այդպիսի մարդկանց դեռևս վաղ տարիքից փորձում էին «ուղղել», «վերափոխել», մինչդեռ, ըստ հոգեբանների, այդ միջոցով փոխված երեխան հիվանդ է համարվում:
Մանկական հոգեբանները մատնանշում են, որ վերջին տարիներին ԱՊՀ երկրներում զգալիորեն աճել է ձախլիկ երեխաների թիվը: Նախկինում նրանք կազմում էին շուրջ 3 տոկոս, այժմ՝ 9-15 տոկոս: Մասնագետները գտնում են, որ ձախլիկների թիվն անկասելիորեն աճելու է:
Միաժամանակ փորձագետները ծնողներին խորհուրդ են տալիս խուսափել այդպիսի երեխաներին աջլիկ դարձնելու մտքից, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ առողջական ընդհանուր վիճակի վրա, մասնավորապես, այդ գործողություններից հետո երախայի մոտ հաճախ ի հայտ են գալիս գիշերային վախեր, հիստերիկ վարքագիծ: Դրանցից երեխան դառնում է չենթարկվող ու կամակոր:










