Mozilla Firefox 6–ը ժամկետից շուտ է թողարկվել

14:41 • 15.08.11

Mozilla ընկերությունը նախատեսված ժամկետից շուտ թողարկել է Firefox 6 բրաուզերը, տեղեյացնում է PCMag-ը։
Նախկինում հաղորդվում էր, որ բրաուզերը թողարկվելու է օգոստոսի 16–ին, սակայն, փաստորեն դա տեղի է ունեցել 2 օր շուտ։

Firefox 6–ի ձևավորումը գրեթե չի տարբերվում նախորդ մոդելի ձևավորումից, սակայն ավելացվել են մի քանի նոր գործողություններ։ Մասնավորապես, յուրաքանչյուր կայքի համար հնարավոր է անվտանգության առանձին կարգավորում մտցնել, բացի այդ նոր մոդելը 20%-ով ավելի արագ է։

Նշենք, որ նախորդ Firefox–ը դուրս էր եկել հունիսի 21–ին։

Mozilla Firefox 6–ը ժամկետից շուտ է թողարկվել