Google-ը գնում է Motorola Mobility-ն

17:32 • 15.08.11

Google որոնողական համակարգը օգոստոսի 15-ին պայմանավորվածություն ձեռք կբերի հեռախոսներ արտադրող Motorola Mobility ընկերությունը գնելու հարցում։ Ինչպես հաղորդվել է Motorola-ի պաշտոնական մամուլի ասուլիսում, գործարքի արժեքը կկազմի 12,5 մլրդ դոլար։ Դա կլինի Google-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքներից մեկը։

Motorola Mobility-ի յուրաքանչյուր բաժնետոմսի համար Google-ը կանխիկ կվճարի 40 դոլար։
Google –ը մշակել է Android բջջային օպերացիոն համակարգը, որն աշխատում է մի քանի արտադրողների, այդ թվում Motorola-ի սմարթֆոնների վրա։ Նոր ձեռքբերումը հնարավորություն կտա Google-ին հաջողությամբ մրցակցել Apple-ի iPhone-ների հետ։

Մամուլի ասուլիսում ասվում է, որ գործարքը դեռ պետք է հավանություն ստանա ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից։ Բացի այդ, գործարքի օգտին պետք է քվարկեն Motorola Mobility-ի բաժնետերերը։ Սպասվում է, որ ֆորմալ գործընթացները ավարտին կհասնեն 2011թ. վերջին կամ 2012թ. սկզբին։

Google-ը գնում է Motorola Mobility-ն