Windows-ի դարաշրջանն ավարտվու՞մ է

15:16 • 15.08.11

Համակարգիների շուկայում Windows-ի բաժինը հասել է 20 տարվա ընթացքում նվազագույնի։ Microsoft կորպորացիայի մենատիրությանը խոչընդոտում են Apple-ը և Google-ը։

Canalys հետազոտական ընկերության տվյալներով՝ համակարգիչների շուկայում Microsoft-ի Windows օպերացիոն համակարգի բաժինը հասել է 20 տարվա ընթացքում նվազագույն ցուցանիշի և կազմում է 82%։ iPad համակարգիչների, ինչպես նաև Google Android պլատֆորմի վրա աշխատող սարքերի մեծ պահանջարկը նվազեցնում է նոութբուքների վաճառքը, որոնց մեծ մասն աշխատում է Windows օպերացիոն համակարգի հիման վրա։

Canalys-ի տվյալներով՝ Apple- մատակարարումը անձնական համակարգիչների շուկայում մեկ տարում աճել է 8,2%-ով։
«Եթե Micrososft-ը չի գիտակցում բջջային հեռախոսներից առկա վտանգը, ապա նրա գլխավոր արտադրանքը՝ Windows –ը, կհայտնվի սպառնալիքի տակ»,- մեկնաբանում է ISI Group-ի վերլուծաբան Բիլ Բիմենը։

Google Android-ի ու Apple iOs-ի վրա աշխատող սմարթֆոնների և պլանշտային համակարգիչների վաճառքը 2011թ. կտրուկ աճել է։ Վերլուծաբանների կարծիքով՝ 2011թ. երկրորդ կիսամյակում բոլոր վաճառված սմարթֆոնների 43%-ն աշխատում է Android-ի վրա, իսկ շուկայում վաճառված պլանշետային համակարգիչների 61%-ը եղել է Apple iPad։

Սակայն Windows-ի առաջնայնությունը, հատկապես բիզնեսի համար, առաջիկայում հազիվ թե ընկնի։ iPad-ի առաջին մոդելը հայտնվել է 2010թ. գարնանը և այդ ժամանակից սկսած Apple-ը վաճառել է 28,7 միլիոն պլանշետային համակարգիչ։
Microsoft-ի վերջին մշակումը՝ Windows 7-ը թողարկվել է 2009թ. և կորպորացիան արդեն վաճառել է այդ օպերացիոն համակարգի 400 մլն օրինակ։

Windows-ի վաճառքը Microsoft-ին բերել է 12,3 մլրդ դոլար՝ անցյալ տարվա օպերացիոն հասույթի մոտ կեսը։ Սակայն կորպորացիայի հասույթն ընկնում է կես տարվա ընթացքում։ Ինչպես նշում է Microsoft-ը, պատճառներից մեկը Չինաստանում կեղծ կրկնօրինակների մեծ քանակությունն է։

Կորպորացիան հույս ունի, որ վաճառքի հետ կապված խնդիրները կլուծի Windows 8-ը, որը նախատեսվում է ներկայացնել սեպտեբերին։ Իսկ պլանշետային համակարգիչների համար նախատեսված Windows 8-ը կթողարկվի ոչ շուտ քան 2012թ. աշնանը։

Windows-ի դարաշրջանն ավարտվու՞մ է