Բրաուզերների տարածվածությունն աշխարհում. Հայաստանը Chrome-ի երկիր է
Gazeta.ru-ն ուսումնասիրել է ինտերնետային բրաուզերների տարածվածությունն աշխարհի երկրներում ու այդ երևույթի առանձնահատկությունները։ Պարբերականն ընդգծում է, որ առաջին բրաուզերի՝ 1993–ին հայտնվելուց 18 տարի հետո ընտրությունն այնքան մեծ է, որ դպրոցներում կարելի է «բրաուզերային աշխարհագրություն» առարկա դասավանդել։
Աշխարհում ամենատարածված բրաուզերը մնում է Internet Explorer–ը։ Այն առաջատար է ԱՄՆ–ում, Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ու Ասիայի երկրների զգալի մասում։ Երկրերոդ տեղում Mozilla ընկերության Firefox բրաուզերն է, որն առավել տարածված է նախկին ԽՍՀՄ և արևելյան Եվրոպայի երկրներում։ Իսկ ահա Google ընկերության Chrome բրաուզերը աշխարհում տարածվածությամբ արդեն երրորդն է և հատկապես տարածված է Հարավային ԱՄերիկայի երկրներում, իսկ ԱՊՀ տարածքում՝ Հայաստանում ու Մոլդովայում։ Այս բրաուզերի տարածվածությունն անշեղորեն աճում է և վերջին տվյալներով այն զբաղեցնում է տվյալ շուկայի արդեն 20%-ը։
Ռուսաստանում վերջին տարվա ընթացքում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել բրաուզերների շուկայում։ IE–ն ի տեղը զիջել է Firefox-ին, ինչի պատճառն, ըստ Microsoft–ի մասնագետների, տեղեկատվական տեխնոլոգիաներում առկա ապօրինի շուկան է։ Բացի այդ, այս երկրների սպառողները գերադասում են այն բրաուզերները, որոնք ունեն լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստին, լուրերին կամ եղանակի տեսության արագ մատչումը։










