Ինտերնետ-ծառայությունը կօգնի ճիշտ հագուստ ընտրել
Go Try It On առցանց ծառայությունը թույլ է տալիս ինտերնետ վերբեռնել սեփական լուսանկարն ու իմանալ այլ օգտագործողների կարծիքն արտաքին տեսքի վերաբերյալ կամ ստանալ պրոֆեսիոնալների խորհուրդ: Նախագծում 3 մլն դոլարի ներդրումներ են արել SPA Investments, Index Ventures և մի շարք այլ ընկերություններ: Այս մասին հաղորդում է pcnews.am կայքը՝ վկայակոչելով New York Times-ը:
Այն օգտագործողները, ովքեր չեն ցանկանա հրապարակայնորեն ցուցադրել իրենց լուսանկարները, կարող են արդեն օգտվել փակ խմբերի հնարավորությունից՝ քննարկելով իրենց հագուստը միայն ընկերների կամ մասնագետների հետ:
Go Try It On-ի հիմնադիր տնօրեն Մարիսա Էվանսի խոսքով՝ ծառայությունն ունի նաև բջջային տարբերակ, որն արդեն բեռնել են ավելի քան 250 հազ. անգամ, իսկ կայքում գրանցվել է մոտ 10 մլն մեկնաբանություն:










