Օբաման գրանցվել է Foursquare-ում

12:57 • 16.08.11

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսուհետ Foursquare գեոլոկացիոն սոցիալական ցանցի միջոցով կտեղեկացնի իր գտնվելու վայրի մասին: Հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական բլոգը:

Foursquare-ում կնշվեն այն վայրերը, որտեղ կլինի նախագահը, ինչպես նաև կհաղորդվի՝ ինչով է նա զբաղված:

Օբամայի գրանցումը, անկասկած, կնպաստի գեոլոկացիոն ծառայության տարածմանը: Նշենք, որ Foursquare-ը թույլ է տալիս բջջային հեռախոսով նշել գտնվելու վայրն ու թողնել կարծիքներ, ինչպես նաև իմանալ, որտեղ են գտնվում ընկերները:

PCnews.am

Օբաման գրանցվել է Foursquare-ում