Ռուսաստանում տղան սպանել է համադասարանցուն

09:56 • 09.02.12

Ամուրի շրջանի Դիպկուն գյուղում 13-ամյա տղան հոր ատրճանակից կրակել է իր համադասարանցու վրա և սպանել նրան:

Նախնական տվյալներով/ սպանությունն անփութության հետևանք է:

Հետաքննության մարմինները պարզել են, որ զենքի օգտագործման թույլտվություն տղայի հայրը չի ունեցել, գրում է lenta.ru-ն: