Լոռիում բախվել են «ՎԱԶ-2103»-ը և «ՎԱԶ-2105»-ը. կա մեկ զոհ
Փետրվարի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2103» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը, ուղևորը և «ՎԱԶ-2105»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ ոստիկանության հաղորդագրության` «ՎԱԶ-2105»-ի մյուս ուղևորուհին՝ 1956 թ. ծնված Սուսաննա Նաջարյանը, հիվանդանոց տեղափոխելիս մահացել է:









