Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և հեռացել դեպքի վայրից
Փետրվարի 8-ին, ժամը 14.10-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 48 շենքի մոտ վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց, այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:









