ՀՀԿ-ն իրավունք չունի մեծամասնություն կազմել. Հովհաննես Հովհաննիսյան

13:51 • 09.02.12

«Հայաստանի լիբերալ կուսակցության» նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայաստանի հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) պատգամավոր Հակոբ Հակոբյանին հետ բանավեճի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ը մեծամասնություն կազմելու «իրավունք չունի, քանի որ գործող կուսակցությունը ձախողել է իրեն»:

Հովհաննես Հովհաննիսյանը, ում ղեկավարած կուսակցությունը մասն է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի, կարծիք հայտնեց նաև, որ գալիք խորհրդարանական ընտրություննրը չեն կարող լինել արդար, քանի որ, եթե լինեն, իշխանությունները կկորցնեն իրենց դիրքը քաղաքական դաշտում, ինչը նրանց ձեռնտու չէ:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանին էլ ասաց. «Մենք չենք գալիս իշխանության:Մենք գնում ենք ընտրությունների»:
Հակոբյանն նաև ասաց, որ ՀՀԿ-ն արդար ընտրություններին այլընտրանք չի տեսնում:

Հարցին, թե ՀՀԿ-ն ինչու է հենց այս ժամանակահատվածում սկսել բարեգործություն կատարել, Հակոբ Հակոբյանն ասաց, որ բարեգործություն անում են նրանք ովքեր միշտ են դա արել: