Հուշ-ցերեկույթ` հետախույզ Գևորգ Վարդանյանի հիշատակին

14:11 • 09.02.12

Այսօր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, հուշ-ցերեկույթ էր` նվիրված ականավոր հետախույզ, Խորհրդային Միության հերոս, Գևորգ Վարդանյանին, ով 1950-1956թթ. սովորել է ԵՊԼՀ-ում:
Իսպանացի լրագրող, անգլիացի դիվերսանտ, բիզնեսի մարդ, ահա այսպես տարբեր կերպ է ներկայացել աշխարհին Գևորգ Վարդանյանն ու նույնիսկ երեք անգամ ամուսնացել է` երեքն էլ իր կնոջ հետ:

Գևորգ Վարդանյանը դեռ 19 տարեկանում հասցրեց բեկել պատմության ընթացքն ու խափանել Ադոլֆ Հիտլերի` գաղտնի ծրագիրը, որով նախատեսվում էր Թեհրանում 1943թ. պետք է սպանվեին Յոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը:

Հուշ- ցերեկույթի ժամանակ, նախ ցուցադրվեց ականավոր հայորդուն նվիրված ֆիլմ, որից հետո ելույթ ունեցավ ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ցավով նշեց, որ ականավոր հետախույզը ներկա չէ միջոցառմանը:

Հուշ-ցերեկույթին ներկա էր նաև հետախույզի թոռնուհին` Մարգարիտա Վարդանյանը:

Լրագրող Գուրգեն Խաժակյանը, ով երկու գիրք է գրել հետախույզի մասին, իր հերթին նշեց, որ Գևորգ Վարդանյանը միակն է Սովետական միության մեջ, ով պատերազմից հետո երեսուն տարի չբացահայտվելով ստացել է հերոսի կոչում և նույնիսկ կոչումն ստանալուց հետո էլ չի բացահայտել իրեն: