Բաղդասարյանն ու Պատրուշևն ամփոփեցին ձեռք բերված համաձայնությունները

13:04 • 09.02.12

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը այսօր տեղի ուենցած հանդիպմանն ամփոփվեցին ձեռք բերված երկկողմ համաձայնությունները:

Լրագրողներին հորդորեցին պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումից առաջ հարցեր չտալ:

Հանդիպումն սկսվեց ձեռք բերված երկկողմ համաձայնությունների արձանագրությունների ստորագրությամբ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղսարյանը բանակցություները որակելով արդյունավետ` նշեց, որ պայմանավորվածության համաձայն կխորացվի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցություը:

«Կստեղծվի աշխատանքնային խումբ, որը կմշակի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցութայն մասին նոր պայմանագիր, որը հնարավորություն կտա էլ ավելի խորացնել համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի ռազմարդյուանբերական նոր համալիրի միջև, Ռուսաստանի հետ ռազմական արդյունաբերության ոլորտում կստեղծվեն նոր համատեղ ձեռնարկություններ»,- ասաց նա:

ԱԱԽ քարտուղարը նաև ավելացրեց, որ ըստ պայմանավորվածության՝ լուրջ համագործակցություն կլինի սահմանային ոլորտում, մասնավորապես կվերազինվեն Հայաստան-Իրան-Թուրքիա սահմանային ենթակառուցվածքները` Հայաստանի կողմից:

Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը նաև կարևորեց այն պայմանավորվածությունը, ըստ որի, կստեղծվի Արտակարգ իրավիճակների հայ-ռուսական տարածաշրջանային կենտրոն:

Ի հերթին Նիկոլայ Պատրյուշևը շնորհակալութոյւն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ըստ նրա՝ նման հանդիպումներն նպատակ ունեն առաջ քաշել կոնկերտ հարցեր և դրանք լուծելու ուղիներ փնտրել:

«Այս հադիպմանը մենք ստորագրեցինք պատվիրակությունների կոնկրետ դիրքորոշումները, որոնցից են ռազմական, ռազամատեխնիկական, սահմանային , նաև անվատնգության հարցերով համագործակցությունները»,- նշեց նա:

ՌԴ ԱԽ քարտուղարը ավելացրեց, որ հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Կովկասում տիրող իրավիճակին և կոնկրետ այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն այդ փոփոխությունների վրա, ինչը կարող է վնասել և Հայաստանին և Ռուսաստանին:

«Պետք է նշեմ, որ մեր գնահատականներն այս հարցում համընկնում են»,- ընդգծեց Նիկոլայ Պատրյուշևը: