Զոհված զինծառայողի հորաքույրը բողոքում է դատարանի վճռի դեմ (տեսանյութ)
Այսօր կառավարության վարչական շենքի մոտ ավանդաբար ամեն հինգշաբթի դժգոհող Հայաստանի տարբեր սոցիալական խմբեր ներկայացնող քաղաքացիները համեմատաբար քիչ էին. մոտ 30-40 մարդ՝ հիմնականում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատներ:
2008թ. մայիսի 9-ին՝ Շուշիի հաղթանակի օրը Ագարակում զոհված Նարեկ Գալստյանի հորաքույրը՝ Սուսաննա Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր եղբոր որդուն իրականում սպանել են Ագարակի զորամասի սպայական կազմի անդամները:
Հիշեցնենք, որ ըստ նախաքննության պաշտոնական վարկածի և դատարանի վճռի՝ Նարեկը պատահաբար ընկել էր զորամասի բենզինի բաքն ու խեղդվել: Զոհվածի հորաքույրը տեղեկացրեց, որ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանը իրենց հարազատի մահվան փաստով դատաքննությունից հետո վճիռը կարդացել է առանց Նարեկի ծնողների ներկայության:









