Ռուսաստանում դատական ծանուցագրերը կփոխարինվեն sms հաղորդագրություններով

12:01 • 09.02.12

Ռուսաստանում դատալսումների մասնակիցները նիստերի մասին կտեղեկացվեն sms հաղորդագրությունների միջոցով, գրում է «Ինտերֆաքսը»:

Այսպիսի որոշում են կայացրել ՌԴ Գերագույն դատարանի պլենումում:

Այս նորարարությունը տարածվում է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով մասնակիցների վրա:

Sms հաղորդագրություն ստանալու մասին անհրաժեշտ է գրավոր համաձայնություն: Հաղորդագրությունն ուղարկելու և այն հասցեատիրոջը հասնելու փաստը նույնպես կարձանագրվի: