Դպրոցականի մահը խաղային ապարատի դիմաց (տեսանյութ)

11:44 • 09.02.12

Վոլգոգրադի 6-րդ դասարանցի բնակիչ Սաշա Կ.-ն խաղային ապարատի դիմաց սրտի կաթվածից մահացել է, տեղեկացնում է Life News-ը:

Պարզվել է, որ Սաշան շատ հաճախ է այցելել կինոթատրոններից մեկի ժամանցի սրահ ու երկար ժամեր անցկացրել նույն խաղային ապարատի դիմաց, իսկ երբ գումար չի ունեցել, հետևել է ուրիշների խաղին:

Տեսահսկող սարքը գրանցել է, թե ինչպես է երեխան մտնում սրահ, մոտենում խաղային ապարատին ու որոշ ժամանակ դրա դիմաց անցկացնելուց հետո, հանկարծ վայր է ընկնում:

«Մինչ շտապօգնության ժամանելը, բոլորը փորձեցին երեխային առաջին օգնություն ցուցաբերել, սակայն արդեն ուշ էր», -  ասել է ոստիկանության քննիչը:

Նախնական տվյալներով` Սաշան մահացել է խաղի ժամանակ լարվածությունից առաջացած սրտի կաթվածից: Հետաքննությունը շարունակվում է: