Օդային ցունամի ԱՄՆ-ում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկացի օդաչու Ջեար Հոթոմի լուսանկարները մեծ արձագանք են գտել մամուլում և համացանցում: ԱՄՆ-ի Պանամա Սիթիում տեղի ունեցած օդային ցունամին Հոթոմը լուսանկարել է ուղղաթիռից, որով սովորաբար զբոսաշրջիկներ է տեղափոխում:
Լուսանկարներում երևում են ամպի հսկայական զանգվածներ, որոնք, ասես շատրվանի պես թափվում են բազմահարկ շենքերի վրա:
«Ամեն ինչ տեղի է ունեցել մեկ-երկու րոպեի ընթացքում»,- ասել է օդաչուն, հավելելով, որ նման բան Պանամա Սիթիում պատահում է տարին երկու անգամ:
Փորձագետների խոսքերով` այսպես կոչված «ամպանաման ցունամին» տեղի է ունենում այն պարագայում, երբ ցամաքից եկող քամին հանդիպում է խոչընդոտի, այս դեպքում բարձրահարկ շենքերի, որից հետո բարձրանում է վեր, վերածվելով ամպի:












