Մեկնարկում է Հայաստանի ուշուի առաջնությունը
Փետրվարի 12-ին Գյումրիում անցկացվելու է Հայաստանի ավանդական ուշուի սանդա մարզաոճի առաջնությունը, որին կմասնակցեն 14 տարեկանից բարձր մարզիկներ, ովքեր կմրցեն 11 քաշային կարգերում:
Առաջնությանը մասնակցում են 100 մարզիկներ հանրապետության 8 քաղաքներից: 18 տարեկանից բարձր մարզիկներն, ովքեր իրենց քաշային կարգերում կգրավեն առաջին հորիզոնականները, Հայաստանի ավանդական ուշուի հավաքականի գլխավոր մարզիչ Հրայր Կարապետյանի ղեկավարությամբ մարտի 26-31-ը կմասնակցեն Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացվող Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:









