Ադրբեջան-ԱՀԿ հերթական բանակցությունները կանցկացվեն Ժնևում

13:32 • 09.02.12

Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) Ադրբեջանի անդամակցության շուրջ բանակցությունների հերթական փուլը կանցկացվի փետրվարի 20-24-ը, Ժնևում:

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Էկվադորն ու Կանադան տվել են իրենց համաձայնությունն Ադրբեջան- ԱՀԿ բանակցությունների անցկացմանը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը լրագրողներին հայտնել է, որ հանդիպման շրջանակում, փետրվարի 23-ին կկայանան գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման վերաբերյալ բազմակողմ բանակցություններ:

Մամեդգուլիևը հաստատել է բանակցություներին Նորվեգիայի ու Ճապոնիայի մասնակցությունը: