ԵԿՄ-ն քաղաքական կառույց չէ, որ աջակցի ՀՀԿ-ին. ԵԿՄ
«Երկրապահ կամավորների միությունը (ԵԿՄ) քաղաքական կառույց չէ, որ իր համագումարին հայտարարի, որ ԱԺ ընտրություններին աջակցելու է ՀՀԿ-ին, ՀԱԿ-ին կամ այլ կուսակցությանը»,- Tert.am-ին ասաց ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը: Նա հաստատեց այն տեղեկությունը, որ փետրվարի 18-ին նախատեսված ԵԿՄ 9-րդ համագումարին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը: «Սերժ Սարգսյանը հրավիրվել է որպես երկրի նախագահ և նաև ԵԿՄ ադամ»,- նշեց նա:
Վարդան Վարդանյանը բացառելով համագումարին ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հայտատարությունում ՀՀԿ-ին աջակցելու մասին որևէ խոսք, այդուհանդերձ նշեց. «Այս պահին ես չգիտեմ հայտարարության տեքստը, բայց հնարավոր է, որ ԵԿՄ-ն որպես հզոր գործոն, իր համաձայնությունն արտահայտի արցախյան հարցում ՀՀ նախագահի վարած արտաքին դիվանագիտությանը»:
Վարդան Վարդանյանը նաև նշեց, որ ոչ մի կուսակցության հատուկ հրավերք չի լինի, կհրավիրվեն միան մտավորականներ` Վարդուհի Վարդերեսյան, Երվանդ Մանարյան, Կարեն Թոփչյան նաև տարբեր բուհի ռեկտորներ և այլոք: Ըստ նրա` անհատ ԵԿՄ անդամների նույնպես չեն հրավիրի, քանի որ սկզբունքի համաձայն տարբեր տեղամասերից մասնակցելու համար պատվիրակությունը կընտրվի 30-ից մեկը սկզբունով: «Այսինք, եթե օրինակ Աշտարակում կա 900 ԵԿՄ անդամ, մասնակցելու համար տեղերում կընտրվեն 30 պատվիրակներ»,- պարզաբանեց մամուլի պատասխանատուն:
Իսկ թե համագումարին կմասնակցեն օրինակ ԵԿՄ արդեն նախկին փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը, կամ ԵԿՄ անդամ Հուսիկ Բաղդասարյանը, Վարդան Վարդանյանը պատասխանեց, որ դա նրանց պետք է հարցնել: «Նախորդ համագումարին Մյասնիկ Մալխասայնը ուղղակի չեկավ»,- հիշեցրեց նա:
Ի դեպ, համագումարին վեր կբարձացվեն հարցեր, որոնք կվերաբերվեն երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, զոհված կամ հաշմանդամ ազատամարտիկների ընտանքիներին իրավական և նյութական աջակցության ցուցաբերելուն: Բացի այդ, մամուլի պատասխանատուն նաև ավելացրեց, որ քանի որ դեռ պատերազմը ավարտված չի կարելի համարել, ուստի նաև ԵԿՄ-ն հանդես կգա որպես բանակի ռեզերվ ապահովվող ուժ:
Համագումարն ընտրելու է մոտ 60 հոգանոց վարչություն, որն էլ իր հերթին ընտրելու է ԵԿՄ նախագահ:









