Չինաստանում ոչխարի ու եղնիկի են ամուսնացնելու

12:34 • 09.02.12

Չինաստանի Յունան մարզի Կունմինի կենդանաբանական այգում, Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ, յուրահատուկ մի ամուսնություն կայանալու` տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը:

Այգում բնակվող ոչխարն ու եղնիկը ընտանիք են կազմելու: Նշվում է, որ «սկզբում նրանք միմյանց հանդեպ անտարբեր են եղել, սակայն ավելի ուշ նրանց միջև «աննկարագրելի» սեր է ծագել»:

Այգու ղեկավարությունը առիթը բաց չի թողել ամուսնության արարողության համար տոմսեր է վաճառելու:

«Սկզբում մենք ցանկանում էինք կենդանիներին բաժանել, սակայն տեսնելով նրանց կապվածությունը, որոշեցինք հարսանիք կազմակերպել ու նույնիսկ հարսի զգեստ կարեցինք», - ասել է այգու տնօրենը: