Արաբ առաջնորդները արտակարգ նիստ են հրավիրել` Սիրիայի հարցով

19:33 • 12.02.12

Արաբական Երկրների լիգայի անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում արտակարգ նիստ են հրավիրել` Սիրիայի հարցով: Նիստը տեղի է ունենում փակ ռեժիմով, տեղեկացնում է РИА Новости –ն:

Հաղորդվում է , որ արաբ առաջնորդների քննարկումները վերաբերում են բացառապես Սիրիային` ստեղծված ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալուն վերաբերող առաջարկներով:

Արդեն 11 ամիս է Սիրիայում չեն դադարում իշխանության և ընդդիմադիր ուժերի բախումները: Հակամարտությունը վեր է ածվել խոր ճգնաժամի և վաղուց արդեն վերտարածաշրջանային հնչեղություն է ստացել` սպառնալով քաղաքացիական պատերազմով և պատերազմական գործողություններով: