Արշալույսում գեներալ Մանվելի հանրապետական եղբորորդին հաղթեց նրա անկուսակցական սանիկին

23:01 • 12.02.12

Արմավիրի մարզի Արշալույս համայնքում արդեն ավերատվել է ձայների հաշվարկը: 1460 ձայնով հաղթանակ  է տարել գործող ՀՀԿ-ական գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը: Համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցած 2073 արշալույսցիներից անկուսակցական Գրիգոր Գրիգորյանին իրենց ձայնը տվել են 493 ընտրողներ, իսկ անվավեր է համրվել 120 ընտրաթերթիկ:

Նշենք, որ հանրապետության 9 մարզերի 46 ընտրատարածքներում անցկացվող ընտրություններից Կենտրոնաան ընտրատարական հանձնաժողով բողոք էր ստացվել միայն Արշալույս գյուղից: Այն վերաբերել է ընտրողների լրացուցիչ ցուցակում այլ ընտրողների ընգրկելու փաստին:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արշալույս համայնքում գյուղապետի պաշտոնի համար միմյանց հետ պայքարում էին գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, վայելում է «Երկրապահ կամավորների միություն» վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի աջակցությունը: