Արշալույսում քվեարկել է ընտրողների մոտ 74%-ը

21:05 • 12.02.12

Արդեն հայտնի է Արմավիրի մարզի Արշալույս համայնքում, որքան մարդ է մասնակցել գյուղապետի ընտրություններին:

2800 ընտրողներից իրենց քաղաքացիական պարտքը կատարել է 2073 մարդ: Այժմ ընթանում է ձայների հաշվարկը և արդյունքները պարզ կլինեն մոտ մեկ ժամից:

Հիշեցնենք, որ այստեղ գյուղապետի պաշտոնի համար միմյանց հետ պայքարում են գործող գյուղապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայր Զարզանդ Գրիգորյանը և նախկին գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը, որը, ըստ որոշ տեղեկությունների, վայելում է «Երկրապահ կամավորների միություն» վարչության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի աջակցությունը: