Ուկրաինական հանքում պայթյունի զոհերի թիվը հասել է 5-ի
Ուկրաինայի Դոնեցկի մարզի «Հյուսիսային» հանքահորում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, երեկ հիվանդանոցում մահացել է այրվածքներ ստացած ևս մեկ հանքափոր:
Բուժհաստատություններում են գտնվում ևս հինգ հանքափորներ, որոնց վիճակը ծանր է:
Վթարը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Պայթյունի պահին հանքահորում եղել է 10 հանքափոր:









