Հիմնական վարկածի համաձայն`Ուիթնի Հյուսթոնը խեղդվել է լոգարանում (տեսանյութ)
Միացյալ Նահանգների ոստիկանությունը «Բևերլի Հիլթոն» հյուրանոցի` Ուիթնի Հյուսթոնի համարում թմրանյութ կամ ալկոհոլ չի հայտնաբերել, փոխարենը` հայտնաբերվել են բժիշկների կողմից նշանակված ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներ:
Ինչպես հաղորդում է lifenews.ru-ն, հիմնական վարկածի համաձայն` երգչուհին մահացել է լոգարանում: Նրա դին տեղափոխվել է դիահերձարան: Մահվան պաշտոնական պատճառը պարզ կդառնա հերձումից հետո:
Հյուսթոնը վերջին տարիներին տառապում էր թմրանյութերից ու ալկոհոլից կախվածությունից: Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները հայտնել են նրա սնանկացման մասին: Նա իր կարողությունները ծախսել է թմրանյութեր ձեռք բերելու նպատակով:
Երգչուհին փետրվարի 11-ին պետք է այցելեր Sony Music-ի ղեկավարներից Քլայվ Դևիսի կազմակերպած երեկույթը, որն արդեն տասնամյակներ շարունակ անցկացվում է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության նախօրեին («Գրեմմի»-ն կանցկացվի այսօր):
1992 թ.-ին «Թիկնապահը» ֆիլմի` էկրաններ բարձրանալուց հետո, որտեղ երգչուհին խաղացել է գլխավոր հերոսուհու դերը, Հյուսթոնը դարձավ գերաստղ, իսկ ֆիլմի սաունդթրեկը` I Will Always Love You, ամենավաճառվածը համաշխարհային կինեմատոգրաֆի ողջ պատմության ընթացքում:
Գինեսի Ռեկորդների գիրքը նրան համարում է ամենաշատ մրցանակներ ունեցող երգչուհին` նա «Էմմի»-ի կրկնակի և «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր է:









