ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, Հրազդանում գրանցվել է շուրջ 58 տոկոս մասնակցություն (տեսանյութ, թարմացվում է)

21:06 • 12.02.12

ՀՀ 9 մարզերի 46 ընտրատարածքներում ավարտվեցին համայնքի ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունները:

Այս պահին միայն հայտնի է, որ Հրազդան քաղաքում 43.874 ընտրողներից քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 25 386 մարդ, կամ ընտրողների 57.9%-ը։

Ընտրատեղամասերում արդեն սկսվել է արդյունքների ամփոփումը: Ինչպես հաղորդում է Հրազդանում գտնվող Tert.am-ի թղթակիցը, Հրազդանի որոշ ընտրատեղամասերում լույս չկա, իսկ քաղաքապետարանի հարակից ընտրատեղամասում իրավիճակը հանդարտ է: Ընտրատեղամասերի մոտակայքում ծառայություն են կատարում ոստիկանության աշխատակիցները։

Ինչպես Հրազդան քաղաքի, այնպես էլ մյուս ընտրատարածքներում կայացած ընտրությունների պաշոտանական տվյալները կհայտնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: