Հրազդանում շարունակվում են քաղաքապետի ընտրությունները (տեսանյութ)

12:44 • 12.02.12

Հրազդանում շարունակվում են քաղաքապետի ընտրությունները: Քաղաքում կա 27 ընտրատեղամաս, իսկ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 43.874 մարդ:

Առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ 43.874 ընտրողից քվեարկությանը մասնացել է 4256 մարդ: Այս մասին Tert.am-ի թղթակցին ասել է Հրազդան քաղաքի ընտրատարածքների նախագահ Արմեն Բադալյանը:

Մասնավորապես, միայն 15/15 ընտրատեղամասում 1200 ընտողներիից 300-ը արդեն մասնակցել են ընտրությանը: Այստեղ ընտրողների մեծ հերթ է գոյացել: Տեղամասի հանձնաժողովի նախագահ Գագիկ Ստեփանյանը հավաստիացրեց, որ այստեղ միջադեպեր չեն գրանցվել:

Թեկնածուներից Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն առավոտյան 08:44-ի դրությամբ արդեն ահազանգում էր ընտրական գործըթնացի խախտումների մասին: Տարածված հաղորդագրության համաձայն, որոշ տեղամասերում կնիքները եղել են թաց, մեկ ընտրողի տրվել է երկու քվեաթերթիկ, ինչպեսա նաև գրանցվել է «բացակա» անձի քվեարկություն: Բոլոր դեպքերում կազմվել են արձանագրություններ:

Ի տարբերություն իր նախընտրական շտաբի տարածած հաղորդագրության Սասուն Միքայելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունները հանգիստ են ընթանում, ամեն ինչ նորմալ է: