Արաբական երկրների լիգան ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղարար ուժեր ուղարկել Սիրիա
Արաբական երկրների լիգան կոչ է արել ՄԱԿ-ին` խաղաղարար զորակազմ ուղարկել Սիրիա` այդ երկրում բռնությունները դադարեցնելու համար: Այս մասին ասվում է Լիգայի անդամ երկրների արտգործնախարների` Կահիրեում անցկացրած արտակարգ նիստի արդյունքներն ամփոփող վերջնական հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ կոչ է արվում նաև «սատարել սիրիական ընդդիմությանը, դադարեցնել Դամասկոսի հետ բոլոր դիվանագիտական հարաբերությունները և խստացնել Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ տնտեսական պատժամիջոցները»:
Արաբական երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հայտնել են նաև Արաբական երկրների լիգայի դիտորդական առաքելության դադարեցման մասին, որն իր աշխատանքները Սիրիայում սկսել էր անցած տարվա դեկտեմբերին:









