Վերին Լարսը փակ է բեռնատարների ու ավտոբուսների համար

15:44 • 12.02.12

Ձյան առատ տեղումների պատճառով Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածի երթևեկությունն արգելված է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

Այս տեղեկությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Վրաստանի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից:

Կիսատրեյլերների և այլ մեքենաների համար երթևեկությունը թույլ է տրվում հակատեղապտտման շղթաների օգտագործելու պարագայում: Երթևեկությունը բաց է 2 տանող կամրջակներով մեքենաների համար, իսկ Գուդաուրի ճանապարհահատվածն անցանելի է թեթև մարդատար և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: