18-ամյա միանձնուհին փորձել է ինքնահրկիզվել
Չինական Սիչուան նահանգում ինքնահրկիզման փորձ է արել 18-ամյա մի միանձնուհի: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը` վկայակոչելով Free Tibet իրավապաշտպան կազմակերպությանը, աղջկա կյանքը հաջողվել է փրկել:
Վերջին մեկ տարվա ընթացքում արդեն ինքնահրկիզվել է 11 տիբեթցի կուսակրոն: Նրանք այս քայլով իրենց բողոքն են հայտնում Չինաստանի գործողությունների դեմ և պահանջում Դալայ Լամայի վերադարձը:
Տիբեթցիների հոգևոր առաջնորդը ստիպված է եղել փախչել Հնդկաստան` 1959 թվականին չինական տիրապետության դեմ անհաջող ապստամբությունից հետո:









