Ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել. Ոստիկանություն
Ոստիկանության հանրային կապերի և լրատվության վարչությունը այսօր կայացած ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ ընտրություննների ժամանակ լուրջ միջադեպեր չեն գրանցվել, բացի Հրազդանում արձանագրվեծ երկու դեպքի.
«Փետրվարի 12-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքներում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ընտրությունների ընթացքում լուրջ միջադեպեր չեն արձանագվել: Միայն ոստիկանության Հրազդանի բաժնում ընտրությունների վերաբերյալ ստացվել է երկու հաղորդում: Կատարվում է քննություն»,– ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ:









