Սիրիայում ԱԵԼ-ի դիտորդական խմբի ղեկավարը լքել է պաշտոնը

16:47 • 12.02.12

Սիրիայում Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) դիտորդական խմբի ղեկավար, սուդանցի գեներալ Մուհամեդ Ահմեդ Մուստաֆա ադ Դաբին լքել է պաշտոնը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նա լքել է պաշտոնն ԱԵԼ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունների նախօրեին (այն կանցկացվի այսօր, Կահիրեում):

Քննարկման ժամանակ կվերանայվեն արաբական աշխարհի հետագա գործողությունները` ուղղված Սիրիայում իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև երկիր կրկին դիտորդներ ուղարկելու հարցը, որը դադարեցվել էր` անվտանգության նկատառումներից ելնելով:

Սիրիայում գրեթե մեկ տարի բախումներ են ընթանում բանակի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` այս ժամանակահատվածում զոհվել է մոտ 6. 000 մարդ: