Արարատի մարզում բեռնատար գնացքը բախվել է մեքենայի. կա մեկ զոհ
Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում փետրվարի 12-ին` ժամը 01.15-ին, տեղեկություն է ստացվել, որ երկաթգծի ուղիներում, տեղի է ունեցել պատահար: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջից:
Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել թիվ 3622 բեռնատար գնացքը (Արարատ֊-Մասիս երթուղի) եվ «Օպել» մակնիշի 06 ou 187 պետհամարանիշի ավտոմեքենան:
Պատահարի հետեվանքով ավտոմեքենայի ուղեվոր Վերին Դվին գյուղի բնակիչ 1990թ. ծնված Վահե Մարգարյանը տեղում մահացել է:









