Հետաձգվել է Երևան-Թբիլիսի գնացքի մեկնումը

13:53 • 12.02.12

Երևան-Թբիլիսի միջազգային գնացքի մեկնումը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլինի հրամանով հետաձգված է: Գնացքը պետք է մեկներ «Երևան» կայարանից փետրվարի 12-ին, ժամը 22:35-ին, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Երեկ նույնպես հետաձգվել էր մեկ այլ հետաջգվել էր Երևան-Թբիլիսի գնացքի մեկնում` Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով: Գնացքը մեկնեց այսօր` ժամը 9:00-ին:

Այս պահին «ՀԿԵ» ՓԲԸ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները երկաթուղային գծերի մաքրման և գնացքների բնականոն չվացուցակի վերականգնման համար: Ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ կատարում էին հատուկ տեխնիկան և ՀԿԵ 60 աշխատողներ` ՀՀ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ: Ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են Ջաջուռ-Մայիսյան հատվածում:

Ընկերությունը լրացուցիչ կտեղեկացնի իրավիճակի զարգացումների մասին: