Իլինոյսի բնակիչը մտափոխվել է դատի տալ Հռոպի պապին
Կաթոլիկ քահանայի կողմից սեռական ոտնձգությունների ենթարկված ամերիկացու դատապաշտպանները հետ են վերցրել Վիսկոնսին նահանգի Միլուոկի շրջանային դատարան ներկայացված հայցը, որտեղ որպես պատասխանող կողմ են հանդես գալիս Վատիկանն ու անձամբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, խոսքը 2010 թվականին դատարան ներկայացված հայցի մասին է, որտեղ հայցվորը պատմել է, որ մանուկ հասակում նա խուլերի Սուրբ Հովհաննես դպրոցում քահանա Լոուրենս Մերֆիի կողմից ենթարկվել է սեռական բռնության:
Հայցվորը միևնույն ժամանակ նշել է, որ Հռոպի պապն ու իր օգնականներն իմացել են Մերֆիի հասցեին մեղադրանքների մասին, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկել (1998 թվականին մահացած քահանան կասկածվում է մոտ 200 տղայի պղծելու մեջ):
2010 թվականին The New York Times թերթը մեղադրանք է ներկայացրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու նկատմամբ` սուրբ հայրերի կողմից երեխաներին սեռական բռնությունների ենթարկելու փաստերը կոծկելու վերաբերյալ:









