Ուկրաինան շարունակում է զինել Վրաստանին

12:47 • 12.02.12

Ուկրաինան շարունակում է զենք մատակարարել Վրաստանին և կատարում է ավելի վաղ մատակարարված տեխնիկայի սպասարկման իր պարտավորությունը: Ինչպես հաղորդում է vz.ru գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ և Եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման պետնախարար Գեորգի Բարամիձեն:

Նա ընդգծել է, որ Կիևը չի կիսում պաշտոնական Մոսկվայի այն դիրքորոշումը, թե զենքի մատակարարումը սրում է իրավիճակը Հարավային Կովկասում և «նպաստում Վրաստանի ռազմականացմանը»:

«Մոսկվայի դիրքորոշումը չի կիսում ողջ միջազգային հանրությունը: Եվ, փառք Աստծո, որ Ուկրաինան նրանց կողմից է», - ասել է Բարամիձեն:

Նրա խոսքով` երկու երկրների ռազմական ոլորտում համագործակցությունը շարունակվում է: