Ժառանգությունը խախտումների ականատես է եղել (տեսանյութ)
Այս պահին Հրազդանում են գտնվում «ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը` սատարելու քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին:
Tert.am-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք ընտրակեղծիքների ականատես են եղել:
«ՀԱԿ անդամները ընտրատեղասերից մեկում մարդկանց անուններով պահված ցուցակ են հայտնաբերել: Մյուս խախտումն այն է, որ համատիրություններում ծախսվել են վարչական ռեսուրսները: Սա ևս մեծ խախտում է», - ասաց նա:
Ընտրատարածքի հանձնաժողովի նախագահի տեղակալն էլ անդրադարձավ ընտրատեղամասերի առջև կուտակվող հերթերին. «Նորմալ երևույթ է»:









