Պուտինի մազերը փշաքաղվում են «որոշ դպրոցական դասագրքերից»

19:09 • 13.02.12

Ռուսաստանի Դաշնության վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը խոսել է դպրոցական դասագրքերի ընդհանուր չափանիշներին համապատասխանեցման ու դրանց արժեքի նվազման անհրաժեշտության մասին:

«Սա շատ գործարարացված ու գործունեության վատ կարգավորվող ոլորտ է»,- ասել է Պուտինը Կուրգանի դպրոցներից մեկում ուսուցչական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, վարչապետը նշել է, որ այս ոլորտում կա երկու խոշոր խնդիր` դասագրքերի որակն ու բովանդակությունը, ինչպես նաև դրանց արժեքը:

«Այստեղ շատ անելիք կա»,- ասել է նա` հավելելով, որ այն տեղեկություններից, ինչ գրված է պատմության որոշ դասագրքերում, «փշաքաղվել կարելի է»: