Անժելա Սարգսյանը դատարան է ներկայացել մենակ
Այսօր Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Անժելա Սարգսյանի գործով դատավարությունը, որի հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 5-ին:
Հիշեցնենք, որ այս գործն ացնում է դռնփակ ռեժիմով, և ամբաստանյալ Կարեն Արայանը, ում նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 և 263 հոդվածների հատկանիշներով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ , ինչպես նաև պոռնկագրական բնույթի նյութեր պահելը, հավաքելը և տարածելը:
Ինչպես Tert.am–ին հաղորդեց դատարանի կարգադրիչներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, սկանդալային դերասանահու մուտքը դատարանի մուտքի այլ դատական գործերին մասնակցող քաղաքացիների մոտ որևէ աժիոտաժ չի առաջացրել: Հաղորդվեց, որ Անժելա Սարգսյանը դատարան է եկել մենակ: Նշվեց նաև, որ այսօր դատարան է բերվել նաև Կարեն Արայանը, ում վերաբերյալ, ենթադրվում է, Անժելա Սարգսյանը դատաքննական ցուցմունքներ է տվել:
Tert.am–ը զրուցեց նաև Անժելա Սարգսյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանի օգնական Անդրանիկ Մնացականյանի հետ, ով հրաժարվեց մանրամասներ ներկայացնելուց հղում անելով գործի դռնփակությանը: Դատավորի օգնականը միայն նշեց, որ գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, որի ընթացքում պետք է լսվեն դատակոչված վկաների ցուցմունքները:
Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 5-ին:









